«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Զինված ուժերում սկսվել է բացահայտ քարոզչություն՝ գործող իշխանության օգտին։ Քարոզչական առաքյալներ են նշանակվել զորամասերի հրամանատարները կամ այդ պարտականությունը կատարող զինվորականները, որոնք, մեր աղբյուրի պատմելով, հատկապես վերջին օրերին զորքի հետ «դաստիարակչական», «լուսավորչական» աշխատանքներ են տանում։
Նախ, երկարաշունչ ճառեր են ասում զորքի առաջ, թե հունիսի 7-ի ընտրություններին պարտավոր են ընտրել այն ուժին, որին արժանի են համարում, իսկ վերջում հարկ են համարում զորքին պարտադրել իրենց հեղինակավոր կարծիքը, որ, դիցուք, ինքը՝ հրամանատարը, անձամբ ընտրելու է այս իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանց է համարում արժանի, քանի որ նրանք են բանակի համար այսինչ, այնինչ բանն արել։
Մենք գրել էինք, որ ավելի քան 200 զինվորականի են վերջին ամիսներին հանել ԶՈՒ-ից` «հետախուզական» աշխատանքների արդյունքում բացահայտելով, որ նրանք ոչ իշխանական հայացքներ ունեն: Նրանց անսպասելիորեն հայտնել են, թե նպատակահարմար չեն գտնում, որ ծառայությունը շարունակեն: Այս մթնոլորտում դժվար է պատկերացնել մի զինվորականի, որը ղեկավարության կամքին հակառակ կգնա։
Source: https://news.am/hy/news/1040119
World
«Հրապարակ»․ Բանակում թափով քարոզչություն են անում. Զորամասերի հրամանատարները՝ «քարոզչական առաքյալներ»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։