ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, թե հանրապետությունը, ձգտելով մերձենալ Եվրամիության հետ, «բավականին հեռացել է» ժողովրդավարական չափանիշներից։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, հաշվի առնելով Եվրոպայում ժողովրդավարական ինստիտուտների «լիակատար փտումը»՝ Հայաստանը, թերևս, արդեն պատրաստ է նման քայլի։
Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրական գործընթացին հետևած ռուսաստանյան դիտորդները «համեմատելու եզրեր ունեն նախկինի հետ, քանի որ շատերն են նախկինում այցելել այնտեղ»։ «Ակնհայտ է, որ Հայաստանը բավականին հեռացել է, պատկերավոր ասած, ժողովրդավարական չափանիշներից, թեև ձգտում է և կարծում է, թե պատրաստ է գնալ դեպի այդ Եվրոպան։ Հավանաբար, հաշվի առնելով այնտեղ [Եվրոպայում] ժողովրդավարական ինստիտուտների արդեն իսկ սկսված լիակատար փտումը՝ [Հայաստանը] պատրաստ է դրան։ Երևի ճիշտ ուղով էլ գնում է այնտեղ։ Ի վերջո, դա մեր գործը չէ. կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդն ինքը կանի բոլոր անհրաժեշտ հետևությունները», - ասել է ՌԴ ԿԸՀ ղեկավարը։
Source: https://news.am/hy/news/1042801