Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, Աշտարակի կամրջի մոտ բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Ռոստոմ Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ 25-ամյա Սերժ Խ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։
Source: https://news.am/hy/news/1042842