Եթե Երևանը գտնում է, որ Եվրամիությունում իրեն ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է կատարել այդ ընտրությունը, բայց ոչ մեր հաշվին։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք կողմ ենք նրան, ինչy հենց իրենք՝ հայերը, իրենց համար լավագույնն են համարում… Եթե նրանք կարծում են, որ Եվրոպական միությունում իրենց համար ավելի հարմար ու ավելի լավ կլինի, նրանք, անշուշտ, կարող են գնալ այնտեղ», — ասել է Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը կգնա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վերջնական խզման։
Գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ ցանկության դեպքում Երևանը կարող է անել այդ ընտրությունը։
«Բայց ոչ մեր հաշվին», — ընդգծել է նա։
Source: https://news.am/hy/news/1040777