«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ արդեն մի քանի շաբաթ է ՆԳՆ-ի միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում աշխատանքներ են իրականացվում՝ մինչև 1988 թվականը Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների նախկին գրանցման հասցեների վերաբերյալ տվյալները հավաքագրելու և գույքագրելու ուղղությամբ։

Կայքը մասնավորապես, նշում է. «Մեզ պատմեցին, որ գործընթացի վերաբերյալ տեղեկությունները ամեն գնով փորձում են գաղտնի պահել հանրությունից։ Ենթադրվում է, որ հավաքագրվող տվյալները կարող են օգտագործվել ապագայում՝ ադրբեջանցիների վերադարձի գործընթացի կազմակերպման կամ լեգիտիմացման նպատակով։

«Իշխանություն» լրատվականը փորձեց մանրամասներ ճշտել Ներքին գործերի նախարարությունից, սակայն գերատեսչությունից մեր տեղեկությունները կտրականապես հերքեցին՝ պնդելով, թե «լկտի սուտ» է ։Իշխանությունները, բնականաբար, նախընտրական թեժ փուլում չէին հաստատի որևէ գործընթաց, որը հասարակության կողմից կարող էր ընկալվել որպես հակահայկական օրակարգի իրականացում։ Այդ պատճառով պաշտոնական հերքումն ինքնին չի հերքում մեզ փոխանցված տեղեկությունները»։

Source: https://news.am/hy/news/1040282