Գագաուզիայի Ժողովրդական ժողովի նախագահի պաշտոնակատար Նիկոլայ Օրմանժին հայտնել է, որ հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պատգամավորները չեն կարողացել որոշում ընդունել ինքնավարությունում ընտրությունների անցկացման պայմանների վերաբերյալ։
«Ես որոշում եմ կայացրել վայր դնել լիազորություններս։ Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի՝ Ժողովրդական ժողովի ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա՝ նշելով, որ համապատասխան որոշման նախագիծը պատրաստվել էր կենտրոնական իշխանությունների հետ համատեղ։
Նրա խոսքով՝ հրաժարականի դիմումը պետք է քննարկվի ինքնավարության խորհրդարանի հաջորդ նիստում, իսկ խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխնախագահ Գեորգի Լեյչուն։
Ավելի վաղ Ժողովրդական ժողովի նիստը չէր կայացել քվորումի բացակայության պատճառով. դահլիճում ներկա էր 33 պատգամավորներից միայն 13-ը, ինչից հետո նիստն ընդհատվել էր։
Հաղորդվում է, որ Մոլդովայի և Գագաուզիայի պատգամավորների միջխորհրդարանական հանձնաժողովն ավելի վաղ համաձայնեցրել էր ապագա ընտրությունների անցկացման պայմանները։ Փաստաթուղթը նախատեսում է ութերորդ գումարման ընտրությունների անցկացում և դրանից հետո տարածաշրջանային ու ազգային օրենսդրությունների միջև առկա տարաձայնությունների կարգավորում, ընդ որում՝ ընդգծվում է Մոլդովայի Ընտրական օրենսգրքին համապատասխանության անհրաժեշտությունը։
Source: https://news.am/hy/news/1040256
World
Գագաուզիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Օրմանժին հրաժարական է տվել նիստի տապալումից հետո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։