Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։
Շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է, որ աջակցում է ձեր եվրոպական ձգտումներին։ Ես անհամբերությամբ սպասում եմ բարեփոխումների, նորարարությունների և առավել անվտանգ Եվրոպա ստեղծելու համար համատեղ աշխատանքին՝ միաժամանակ է՛լ ավելի ամուր գործընկերություն կերտելով մեր երկրների միջև»։
Source: https://news.am/hy/news/1041959