Էստոնիայի քաղաքացին Վիրուի վոլոստում մագլցել է պատնեշի վրայով և ուղղվել դեպի Ռուսաստան, հայտնում է ERR-ը։
Լիուանայի պրեֆեկտուրայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հունիսի 3-ին սահմանապահները սահմանային գոտում տղամարդու են նկատել։
Որոշ ժամանակ անց տղամարդը մագլցել է ցանկապատի վրայով և շարժվել Ռուսաստանի ուղղությամբ։
Էստոնական սահմանապահ ծառայությունը միջադեպի մասին տեղեկացրել է ռուսական սահմանապահ ծառայությանը, որն ավելի ուշ զեկուցել է տղամարդուն ձերբակալելու մասին։ Պարզվել է, որ նա Էստոնիայի քաղաքացի է։
Source: https://news.am/hy/news/1040954