Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Սահմանադրությունն իրեն թույլ է տալիս վերընտրվել նախագահի պաշտոնում 2030 թվականին, գրում է «Коммерсантъ»-ը։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, դրա մասին խոսելը դեռ վաղ է։
«Միայն Աստված գիտի՝ արդյոք մեր առողջությունը կների, որպեսզի ապրենք մինչև վաղը, մյուս օրը, հասնենք այն նպատակներին, որոնք մենք մեր առջև դնում ենք»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ առայժմ նույնիսկ չի էլ մտածում դրա մասին։ Նա հավելել է, որ երկրի առջև ծառացած են բազմաթիվ մեծ ու սուր հարցեր, և դրանք պետք է լուծել՝ չմտածելով նոր ժամկետով վերընտրվելու մասին։
Source: https://news.am/hy/news/1041002