Էստոնիայի զինվորականները երկու ամսվա ընթացքում 10 կիլոմետր երկարությամբ հակատանկային խրամատներ են փորել Պսկովի սահմանային հատվածում՝ տեղ-տեղ դրանք ամրացնելով «վիշապի ատամներով»։ Այս մասին գրում է էստոնական «Postimees» թերթը։

«Էստոնիայի հարավարևելյան սահմանին՝ Ռուսաստանի հետ սահմանակից հատվածում, երկու ամսում տասը կիլոմետր երկարությամբ հակատանկային խրամատ է փորվել», — ասված է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ Էստոնիայի Սետոմաա շրջանում այդ խրամատները տեղ-տեղ ամրացվել են «վիշապի ատամներ» կոչվող հակատանկային արգելապատնեշներով։ Նշվում է նաև, որ Էստոնիան չի պատրաստվում սահմանափակվել միայն պաշտպանական մեկ գծով և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստեղծել լրացուցիչ պատնեշներ։

Source: https://news.am/hy/news/1042846