Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության պատճառով էներգակիրների գների բարձրացման հետևանքով Եվրոպական միությունը (ԵՄ) 2026 թվականին կարող է կորցնել մինչև 1,3 միլիոն աշխատատեղ։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է ԵՄ զբաղվածության և սոցիալական իրավունքների հարցերով հանձնակատար Ռոքսանա Մինզատուն։

«Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով վտանգված է մինչև 1,3 միլիոն աշխատատեղ, և խոսքը մասնավորապես էներգատար ոլորտների մասին է»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Եվրահանձնակատարի գնահատականներով՝ ամենամեծ կրճատումները սպասվում են ավտոմոբիլային արդյունաբերության մեջ (մինչև 600 հազար մարդ)։ Շինարարության, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և տրանսպորտի ոլորտները կարող են զրկվել 56 հազար աշխատատեղից։

Բացի այդ, վտանգի տակ են մարտկոցների և արևային վահանակների արտադրության նախագծերը, ինչը վերաբերում է գրեթե 150 հազար մասնագետի։ Բրյուսելում նշել են, որ ածխածնի արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումների շնորհիվ պողպատաձուլական ոլորտում կարող է շուրջ 5 հազար նոր աշխատատեղ ստեղծվել։

Source: https://news.am/hy/news/1040832