Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 3-ին, հիմնականում օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հյուսիս-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում հիմնականում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +27+29։

Շիրակում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+23,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+20,

Լոռիում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+18,

Տավուշում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+26,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+29,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+20։

Source: https://news.am/hy/news/1040242