Դանիայի կառավարությունը դիտարկում է Մեծ աղոթքի օրը (Store Bededag) պետական տոնի կարգավիճակին վերադարձնելու հնարավորությունը։ Այս տոնը չեղարկվել էր 2023 թվականին՝ պաշտպանության ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է DR-ը։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, տոնը կարող է վերականգնվել ոչ շուտ, քան 2030 թվականին, այն էլ՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Իշխանություններն ընդգծում են, որ ոչ աշխատանքային օրվա չեղարկումից հետո երկրում զբաղվածության մակարդակն աճել է, և նախքան տոնը վերականգնելը անհրաժեշտ կլինի փոխհատուցել այդ էֆեկտը։
Բացի այդ, հավելյալ հանգստյան օրվա վերադարձը նշանակում է չեղարկել աշխատավարձի այն հավելավճարը, որն աշխատողները ստացել էին տոնի վերացումից հետո։
Մեծ աղոթքի օրը նշվում է ամեն տարի՝ Սուրբ Զատկին հաջորդող չորրորդ ուրբաթ օրը։ Այն սահմանվել է 1686 թվականին Դանիայի և Նորվեգիայի թագավոր Քրիստիան V-ի կողմից՝ մի քանի կրոնական տոների միավորումից հետո։
Վերջին անգամ դանիացիներն այն պաշտոնապես որպես պետական տոն նշել են 2023 թվականի մայիսի 5-ին։ Այդ ժամանակ վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ հանգստյան օրվա չեղարկումը թույլ կտա լրացուցիչ միջոցներ ուղղել, այդ թվում՝ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։
Source: https://news.am/hy/news/1040240
World
Դանիայի նոր կառավարությունը պատրաստ է վերականգնել պաշտպանական ծախսերի պատճառով չեղարկված Մեծ աղոթքի օրը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։