Առնվազն ինը մարդ ստացել է թեթև վնասվածքներ «Չանմի» թայֆունի հետևանքների պատճառով, որը հարվածել է Օկինավա պրեֆեկտուրային և շարունակում է շարժվել դեպի Ճապոնիայի հիմնական կղզիները՝ Կյուսյու, Սիկոկու և Հոնսյու։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։
Նրա խոսքով՝ Օկինավայում նաև արձանագրվել են վեց շենքի վնասումներ։
Տարերքի մոտենալու պատճառով, ՏԱՍՍ-ի հաշվարկներով, չեղարկվել է ավելի քան 300 ավիաչվերթ։ Հիմնական սահմանափակումները ազդել են Կյուսյու կղզու Միյաձակի և Կագոսիմա օդանավակայանների վրա, դեպի ուր այժմ շարժվում է թայֆունը։
Օդերևութաբանների տվյալներով՝ «Չանմի»-ն անցել է Օկինավայի վրայով և այժմ գտնվում է Կյուսյուից հարավ՝ շարժվելով հյուսիս-արևելք մոտ 25 կմ/ժ արագությամբ։ Ակնկալվում է, որ մինչև երեկո այն կհասնի Կյուսյուի հարավային հատվածին, ապա կշարունակի շարժվել Սիկոկուի և Հոնսյուի խաղաղօվկիանոսյան ափով։
Հունիսի 3-ի երեկոյան կողմ թայֆունը կարող է մոտենալ Տոկիոյի մայրաքաղաքային տարածաշրջանին, որից հետո կշարժվի դեպի Խաղաղ օվկիանոս։
Source: https://news.am/hy/news/1040132
World
«Չանմի» թայֆունը պատել է Օկինավան․ կան տուժածներ, հարյուրավոր չվերթներ չեղարկվել են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։