Թագավորական փոստը (Royal Mail) Միացյալ Թագավորության մի բնակչի 19 տարի ուշացումով ամսագիր է հասցրել։ Այդ մասին հայտնել է BBC հեռարձակող կորպորացիան։
Գիտաֆանտաստիկ գրքերի հեղինակ Փոլ Էդվարդսը, որը բնակվում է Չեսթեր քաղաքում, պատմել է, որ հունիսի 5-ին իր փոստարկղ է առաքվել Mother & Baby ամսագիրը, որտեղ տրվում են երեխաների դաստիարակության վերաբերյալ խորհուրդներ։ Նա այն պատվիրել էր 2007 թվականին, երբ իր դուստրը մեկուկես տարեկան էր, իսկ կինը սպասում էր որդուն։ Այժմ նրա երեխաները 18 և 20 տարեկան են, նրանք սովորում են համալսարանում։ Ամսագրի օրինակի հետ միասին Royal Mail-ը թողել էր գրություն՝ «պատճառված անհարմարությունների» համար ներողություն խնդրելով։
«Վստահ չեմ, որ այն ժամանակ մենք նկատել էինք, որ ամսագիրը չէր հասել։ Իսկ հիմա այն հանկարծ հայտնվեց փոստարկղում», - ասել է Էդվարդսը։ Նա հավելել է, որ իրեն ամենից շատ զարմացրել է «անհարմարությունների համար ներողություն» պարունակող գրությունը։ «Իրականում իմ երեխաներն արդեն լքել են տունը», - կատակել է Էդվարդսը։
Source: https://news.am/hy/news/1041890