ՆԱՏՕ-ն սկսում է ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) խոշոր ավիացիոն Ramstein Flag 2026 զորավարժությունների անցկացումը, որոնք կանցկացվեն նաև այն երկրներում, որոնք սահմանակից են Ռուսաստանին։ Այդ մասին հունիսի 5-ին հայտնել են ՆԱՏՕ-ի միավորված օդային հրամանատարությունից։
«Լայնածավալ օդային զորավարժություններին կմասնակցեն մինչև 18 դաշնակից երկրների ուժեր՝ համատեղ գործողությունների երեք գոտիներում, Նորվեգիայի ամենահյուսիսային շրջաններից մինչև Իսպանիայի հարավային շրջաններ։ Ներկայումս ամբողջ Դաշինքից ինքնաթիռներն ու ավիացիոն տեխնիկան ժամանում են նշանակված օպերատիվ բազաներ», — նշվում է հրապարակման տեքստում։
Նշվում է, որ միջոցառումները նախատեսված են հունիսի 8-ին, դրանք կտևեն երկու շաբաթ։ Զորավարժություններին կներգրավվեն ավելի քան 200 ինքնաթիռ և 20 օպերատիվ կետ ամբողջ Եվրոպայում, օդանավերը օրական կիրականացնեն մինչև 150 թռիչք։ Հստակեցվում է, որ հիմնական զորավարժությունները կանցկացվեն Եվրոպայի ընդարձակ տարածքում։ Միջոցառումների առանցքային մասնակիցները կլինեն Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Իսպանիան։
Հրապարակման համաձայն՝ հիմնական նպատակը կոլեկտիվ պատրաստության կարևորագույն խնդիրների իրականացումն է, իսկ առավել կարևոր ուղղություններից են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի կարողությունների ամրապնդումը և տեղեկատվության փոխանակման գործընթացի կատարելագործումը։ Ramstein Flag զորավարժություններն անցկացվում են «Արևելյան պահակ» ընդլայնված մշտադիտարկման և վերահսկման ծրագրի շրջանակում։
Source: https://news.am/hy/news/1041884