Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է՛լ ավելի է մերձեցնում Եվրոպան ու Ասիան և համաշխարհային առևտրի ու լոգիստիկայի ցանցում մեծացնում է մեր տարածաշրջանի ռազմավարական դերը։ Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայն»-ը, այս մասին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկաթուղու ամբողջական գործարկումից հետո դրա թողունակությունը կհասնի տարեկան 5 միլիոն տոննայի, ինչն էականորեն կընդլայնի տարածաշրջանի տարանցիկ հնարավորություններն ու է՛լ ավելի կբարձրացնի «Միջին միջանցքի» մրցունակությունը։
«Սա պատմական նշանակության նախագիծ է, որը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության ու օրինակելի համագործակցության հերթական վառ ապացույցն է։
Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգծի վրացական հատվածը տարածաշրջանում իրականացված խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից է։ Մարաբդայից մինչև Թուրքիայի սահման ընկած 180 կիլոմետրանոց հատվածից 153 կիլոմետրը հիմնանորոգվել ու վերակառուցվել է, իսկ 27 կիլոմետրը՝ կառուցվել բոլորովին նոր՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան ձևով։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, որը 2017 թվականից ի վեր աշխատում էր փորձնական ռեժիմով, պիլոտային ծրագրի շրջանակում արդեն փոխադրվել է ավելի քան 1,8 միլիոն տոննա բեռ, այդ թվում՝ շուրջ 90 հազար կոնտեյներ։ Այս ընթացքում բեռնափոխադրումների ծավալների աճը հստակ ցույց է տվել, թե որքան մեծ է այս տրանսպորտային միջանցքի տնտեսական ու լոգիստիկ նշանակությունը։ Այս երկաթուղին «Միջին միջանցքի» անբաժանելի մասն է, որն առանցքային դեր է խաղում Եվրոպայի և Ասիայի միջև կապն ապահովելու գործում։
Այս երթուղու ամբողջական գործարկումից հետո երկաթգծի թողունակությունը կհասնի տարեկան 5 միլիոն տոննայի, ինչը զգալիորեն կմեծացնի մեր տարածաշրջանի տարանցիկ ներուժն ու է՛լ ավելի կամրապնդի «Միջին միջանցքի» դիրքերը։
Այս նախագիծն է՛լ ավելի է կարևորվում համաշխարհային մարտահրավերների ու ճգնաժամերի ֆոնին, երբ միջազգային առևտրային ուղիների բազմազանեցումն ու հուսալի տրանսպորտային ցանցերը դառնում են տնտեսական զարգացման գլխավոր նախապայմանը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է՛լ ավելի է մերձեցնում Եվրոպան ու Ասիան և մեծացնում մեր տարածաշրջանի ռազմավարական դերը համաշխարհային առևտրի ու լոգիստիկայի ցանցում»,- նշել է վարչապետը։
Source: https://news.am/hy/news/1040307
World
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է՛լ ավելի է մերձեցնում Եվրոպան ու Ասիան․ Կոբախիձե
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։