Հունիսի 2-ից Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղային մայրուղին անցնում է լիարժեք շահագործման ռեժիմի՝ վրացական հատվածում արդիականացման աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ Մարաբդա–Կարծախ հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 180 կմ։ Ծրագրի շրջանակներում վերակառուցվել և արդիականացվել է 153 կմ երկաթգիծ, ինչպես նաև կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր՝ 27 կիլոմետրանոց հատված։
Փորձագետների գնահատականներով՝ գծի լիարժեք շահագործման հանձնումից հետո դրա թողունակությունը կհասնի տարեկան մինչև 5 միլիոն տոննա բեռի։
Բաքու–Թբիլիսի–Կարս նախագիծը դիտարկվում է որպես կարևոր տրանսպորտային միջանցք, որը Հարավային Կովկասը կապում է Թուրքիայի, այնուհետև՝ եվրոպական ու ասիական շուկաների հետ։
Source: https://news.am/hy/news/1040216
World
Այսօրվանից գործարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։