Եկեղեցու նկատմամբ, անշուշտ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, և որոշ է, որ ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին, և որպեսզի հասնեն իրենց առջև դրված նպատակին՝ հեռացնել հայոց հայրապետին իր պաշտոնից։ Այս մասին խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։

«Եթեռ այդ նպատակի իրագործման համար նման գործողության դիմեն և ձերբակալեն Հայոց հայրապետին, անշուշտ մենք պիտի ենթարկվենք գործող օրենքին։ Եթե անարդար է, բնականաբար, բոլոր միջոցները պիտի կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի, անարդարությունը գործադրության չդրվի։ Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում, մենք նույնպես պատրաստ ենք կրելու այդ անդար որոշումն ու պատիճը։ Բայց որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու, մենք շարունակելու ենք մնալ հավատավոր ուխտին, մեր ծառայությանը, մեր ազգին և հայրենիքին։ հավատարիմ մեր Եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»,–ասաց նա։

Հարցին՝ եթե իշխանություններին հաջողվի հասներ Հայոց հայրապետի հեռացմանը, ձերբակալմանը, դա կլինի անձնական պարտություն, թե՞ հարված ամբողջ եկեղեցուն և հավատավոր հոտին, նա պատասխանեց. «Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրելը։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց Հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի ու կառույցի տնօրինմանը։ Եթե հարցեր կան ընդդեմ Հայոց հայրապետի կամ որևէ եկեղեցականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ։ Այնպես որ, այդ սկզբունքները մենք ամենայն ջանադրությամբ պաշտպանելու ենք, և չենք ենթարկվելու ճնշումների որևէ բռնության»։

Source: https://news.am/hy/news/1040314