ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում կայացած ընտրությունների ժամանակ այնպիսի խախտումներ չի հայտնաբերել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։
Նրա խոսքով՝ առանձին բացթողումները տեխնիկական բնույթ են կրել և օպերատիվորեն վերացվել են։
«Ընտրությունների արդյունքների վրա ազդելու ընդունակ խախտումներ չեն հայտնաբերվել», - հայտնել է Սեյտիմովը՝ հավելելով, որ ԱԺ ընտրություններն անցել են Հայաստանի Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան ձևով, եղել են բաց և մրցակցային։
Source: https://news.am/hy/news/1041922