Խորհրդաանական ընտրությունների արդյունքներով Երևան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 203 989 ձայն կամ 41.5 տոկոս։ Հատկանշական է, որ ՔՊ–ն Հանրախպետության տարածքում ստացել է 49.82 տոկոս։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Երևանում ստացել է 121 234 ձայն կամ 24.66 տոկոս (Հանրապետությունում՝ 23.28 տոկոս)։ «Հայաստան» դաշինքը Երևանում ստացել է 62 651 ձայն կամ 12.75 տոկոս (հանրապետությունում՝ 9.93 տոկոս)։

ԲՀԿ–ն Երևանում ստացել է 10 452 ձայն կամ 2.13 տոկոս (3.99 տոկոս)։

Նշենք, որ ընտրության նախնական արդյունքներով ԱԺ են անցնում երեք ուժեր՝ ՔՊ–ն, «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստանը»։

Source: https://news.am/hy/news/1041955