ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի ռազմածովային ուժերի հայտարարությունն այն մասին, թե Օմանի ծոցում երկու ամերիկյան ականակիրների ուղղությամբ նախազգուշական արձակումներ են իրականացվել։
X սոցիալական ցանցում CENTCOM-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ իրանական ուժերը հարձակումներ չեն գործել և կրակ չեն բացել ԱՄՆ ռազմական նավերի ուղղությամբ, իսկ նման գործողությունները կլինեին հրադադարի մասին գործող համաձայնագրի կոպիտ խախտում։
Ամերիկյան գերատեսչությունում հավելել են, որ ԱՄՆ ուժերը շարունակում են ազատորեն գործել տարածաշրջանային ջրերում՝ ամբողջությամբ ապահովելով Իրանի դեմ ներկայիս շրջափակման պահպանումը։
Ավելի վաղ՝ ուրբաթ, Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել էին, թե հրթիռների նախազգուշական արձակումներ է իրականացրել և նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ԱՄՆ երկու նավերի դեմ, որից հետո դրանք լքել են Օմանի ծոցը և ուղղվել դեպի Հնդկական օվկիանոս։
Ներկայումս ԱՄՆ ռազմածովային ուժերը պահպանում են զգալի ներկայություն Օմանի ծոցում՝ իրականացվող այն գործողության շրջանակում, որն ուղղված է դեպի իրանական նավահանգիստներ քաղաքացիական նավերի մուտքի արգելափակմանը։
Source: https://news.am/hy/news/1041244