ՆԱՍԱ-ն Միջազգային տիեզերական կայանում գտնվող տիեզերագնացներին հրահանգել է պատսպարվել իրենց տիեզերանավերում և պատրաստվել հնարավոր տարհանման, մինչդեռ ռուսական անձնակազմը փորձում է վերացնել ուղեծրային լաբորատորիայի իր հատվածում օդի ուժգնացող արտահոսքը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՍԱ-ին։

Ըստ ՆԱՍԱ-ի ներկայացուցչի՝ կայանում գտնվող ՆԱՍԱ-ի 12-րդ անձնակազմի չորս տիեզերագնացները՝ երկու ամերիկացի, մեկ ֆրանսիացի և մեկ ռուս, ՆԱՍԱ-ի թռիչքների կառավարման կենտրոնից հրաման են ստացել մտնել կայանին կցված իրենց «Crew Dragon» տիեզերանավ և հագնել սկաֆանդրները՝ այն դեպքի համար, եթե օդի արտահոսքի պատճառով անհետաձգելի տարհանման անհրաժեշտություն առաջանա։

Source: https://news.am/hy/news/1041272