ԱՄՆ զինվորականները հունիսի 3-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցնել նարկոբիզնեսով զբաղվողների կողմից օգտագործվող ևս մեկ մոտորանավակի, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հարավային հրամանատարության ղեկավար Ֆրենսիս Դոնովանի հրամանով՝ «Հարավային նիզակ» միացյալ օպերատիվ խումբը հունիսի 3-ին մահացու հարված է հասցրել մի նավի,- ասված է հրամանատարության X սոցիալական ցանցի էջում հրապարակված հայտարարության մեջ։— Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում նարկոթրաֆիքի հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի մաքսանենգության համար»։

Source: https://news.am/hy/news/1040814