Կենտրոնական հետախուզական վարչությունը դադարեցրել է իր մասնակցությունը հետախուզական որոշ գնահատականների պատրաստմանը, ներառյալ Իրանի հետ պատերազմին առնչվող նյութերը, որոնք թողարկում է երկրի գլխավոր հետախուզական գրասենյակը՝ հետախուզական տվյալների փոխանակման և լիազորությունների բաշխման հարցերի շուրջ սրված տարաձայնությունների ֆոնին, փոխանցում է Reuters-ը։
ԿՀՎ-ի և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի (ODNI) միջև ներքին լարվածությունը շարունակվում են արդեն ավելի քան մեկ տարի և խաթարում են ազգային անվտանգության վերաբերյալ վերլուծական նյութերի շուրջ համատեղ աշխատանքը, որոնց վրա ԱՄՆ նախագահներն ավանդաբար հենվում են բարդ միջազգային ճգնաժամերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս, հայտնել են ամերիկացի պաշտոնյան և իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։
Հակամարտության կենտրոնում այն նպատակային խումբն է, որը ստեղծել է 2025 թվականի ապրիլին ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը, պնդում են գործակալության զրուցակիցները։
Ըստ երկու աղբյուրի՝ ԿՀՎ-ն՝ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի գլխավորությամբ, կարծում է, որ այսպես կոչված «Տնօրենի նախաձեռնությունների խումբը» գործում է առանց պատշաճ զգուշության և շրջանցում է տեղեկությունների փոխանակման ու գաղտնազերծման սահմանված ընթացակարգերը։ ODNI-ում, իրենց հերթին, հայտարարում են, որ ԿՀՎ-ն համակարգված կերպով սահմանափակում է այդ խմբի հասանելիությունը հետախուզական տվյալներին։
Գաբարդն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ հունիսի 30-ին կլքի ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը՝ որպես պատճառ նշելով ամուսնու հիվանդությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալության ղեկավար Բիլ Փուլտեին նշանակում է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար։
ODNI-ի ներկայացուցիչ Օլիվիա Քոուլմանը հայտարարել է, որ «նախագահը և որոշում ընդունող անձինք շարունակում են ստանալ լավագույն հետախուզական տեղեկություններն ու վերլուծությունը», և որ ODNI-ն ու դրան ենթակա կառույցները «ամենօրյա ռեժիմով փոխգործակցում են ԿՀՎ-ի հետ աշխատանքի բոլոր ուղղություններով»։
Նա նաև հավելել է, որ «Տնօրենի նախաձեռնությունների խումբը գործել է ODNI-ի լիազորությունների շրջանակում և ի պաշտպանություն նախագահի հրամանագրերի»։
ԿՀՎ-ում, իրենց հերթին, հայտարարել են, որ գործակալությունը տնօրեն Ռեթքլիֆի օրոք «արագորեն վերակողմնորոշվել է դեպի նախագահ Թրամփի առաջնահերթությունները», ինչպես նաև դարձել է ավելի «ագրեսիվ և ճկուն» ԱՄՆ հակառակորդների դեմ աշխատանքում։
Source: https://news.am/hy/news/1040412
World
ԱՄՆ գլխավոր հետախուզական գործակալությունները լիազորությունների և խնդիրների պատճառով ընդհարվել են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։