Մյանմայի ամենամեծ քաղաքում՝ Յանգոնում, ԱՄՆ դեսպանատան աշխատակցի մարմին է հայտնաբերվել։ Այս մասին, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ դիվանագետին մահացած են գտել տեղի հյուրանոցներից մեկում (շուրջ երկու շաբաթ առաջ)։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է տեղեկությունը, սակայն հավելյալ տեղեկություններ չի հաղորդել։
Ինչպես նշում է գործակալությունը, դիվանագետի մահվանն առնչություն ունենալու կասկածանքով թաիլանդցի մի կին է ձերբակալվել։ Տեղի իրավապահ մարմինները քննում են սպանության վարկածը։
Source: https://news.am/hy/news/1042810