Իրավապահներն այսօր առավոտյան 4 մարզերի (Արմավիր, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր) մի քանի տասնյակ հասցեներում խուզարկություններ են իրականացնում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին. «Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»։

NEWS.am-ի տեղեկություններով, խուզարկություններն իրականացվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում. խուզարկվում են կուսակցության անդամների և կուսակցության հետ փոխկապակցված անձանց բնակարանները:

Source: https://news.am/hy/news/1040762