2025 թվականին Հայաստանի պետական բյուջեի ծախսերը զգալիորեն աճել են։ Դրանք կազմել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։

Նրա խոսքով՝ աճը կազմել է գրեթե 120%։

«Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը՝ 190 տոկոսով։ Սա, կարծում եմ, առանձնահատուկ ուշադրության է արժանի, որովհետև հենց այս ծախսերով է, որ մենք իրականացնում ենք այն տեսանելի ծրագրերը, որոնց մասին խոսում ենք և որոնցով հպարտանում ենք», - նշել է վարչապետը։

Source: https://news.am/hy/news/1041940