Ամենայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը հունիսի 7-ին իրականացրել է շուրջ 700 երեխայի զանգվածային մկրտություն՝ շարունակելով իր նախորդի՝ Ամենայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի կողմից ձևավորված ավանդույթը, գրում է Sova News-ը։
Արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Սամեբայի մայր տաճարում։ Սա առաջին դեպքն էր, երբ Շիո III-ը անձամբ անցկացրել է այսքան մասշտաբային խորհուրդը։
Ծեսի ավարտից հետո Կաթողիկոս-Պատրիարքը քարոզով դիմել է հավատացյալներին և օրհնել իր նոր սանիկներին։
Հիշեցնենք, որ զանգվածային մկրտությունների ավանդույթը 2008 թվականին ներդրվել էր Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի կողմից՝ երկրում ժողովրդագրական իրավիճակին աջակցելու նպատակով։ Նա անձամբ դառնում էր բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի կնքահայրը։
Այդ ժամանակից ի վեր նման արարողություններն անցկացվել են տարին մի քանի անգամ և դարձել են կարևոր հոգևոր իրադարձություն բազմաթիվ վրացական ընտանիքների համար։ Շատերի համար Պատրիարքի կողմից կատարվող մկրտությանը մասնակցելը համարվում է առանձնահատուկ պատիվ։
Եկեղեցու տվյալներով, այս պրակտիկայի տարիներին Իլիա II-ը կնքահայր է դարձել ավելի քան 50 հազար երեխայի համար։
Source: https://news.am/hy/news/1041829