«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմնակիցները հավաքվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։
Այստեղ քննարկվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու հարցը։
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։
Երեկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմության առաջնորդներին այդ հարցով դիմել ԿԸՀ։
Մինչ այդ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշել էր, որ ինքը բանավոր դիմել է ԿԸՀ, որտեղից իրեն ասել են, թե դիմելն անիմաստ է, քանի որ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի, ինչին ի պատասխան Փաշինյանը կոչ էր արել դիմել գրավոր։ Արամ Սարգսյանն իր հերթին խոստացել էր արդեն վաղը (այսինքն՝ այսօր) գրավոր դիմել ԿԸՀ։
Source: https://news.am/hy/news/1041333