Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Արաբական ՄիացյալԷմիրությունների, Կատարի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարները խստորեն դատապարտել են «իսրայելական ուժերի պաշտպանության ներքո ծայրահեղական իսրայելցի վերաբնակների շարունակական ներխուժումները» Ալ-Աքսա մզկիթի համալիր, ինչպես նաև սրբավայրի տարածքում Իսրայելի դրոշների բարձրացումը, ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Արտգործնախարարները հայտարարել են, որ նման գործողությունները միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և օկուպացված Արևելյան Երուսաղեմում սրբավայրերի կառավարումը կարգավորող պատմաիրավական ստատուս քվոյի կոպիտ խախտում են, հաղորդում է Al Arabia-ն։
Նրանք միաժամանակ դատապարտել են «Իսրայելի իրականացվող շարունակական համակարգված խախտումներն ու միջոցները, որոնք ուղղված են օկուպացված Արևելյան Երուսաղեմի պատմական, իրավական և ժողովրդագրական բնույթի փոփոխմանը և դրա իսլամական ու քրիստոնեական սրբավայրերի սրբության ու կարգավիճակի խաթարմանը»։
Նախարարները վերահաստատել են իրենց «կտրուկ մերժումը Երուսաղեմում և դրա իսլամական ու քրիստոնեական սրբավայրերում պատմական և իրավական ստատուս քվոն փոխելու ցանկացած փորձի նկատմամբ» և ընդգծել են դրա պահպանման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ ճանաչելով սրբավայրերի նկատմամբ հաշիմյան խնամակալության հատուկ դերը։
Նրանք կրկին հայտարարել են, որ ամբողջ Ալ-Աքսա / Հարամ ալ-Շարիֆ համալիրը բացառապես մահմեդական երկրպագության վայր է, իսկ դրա կառավարումն իրականացվում է Հորդանանի վակուֆների (կրոնական կտակների) և իսլամական գործերի նախարարությանը ենթակա Վակուֆների և Ալ-Աքսայի գործերի վարչության կողմից, որը հանդիսանում է վարչարարության և մուտքի կարգավորման համար պատասխանատու միակ օրինական մարմինը։
Նախարարները իսրայելական իշխանությունների վրա են դրել էսկալացիոն գործողությունները դադարեցնելու պատասխանատվությունը և զգուշացրել, որ կրկնվող խախտումներն ուժեղացնում են լարվածությունը, նպաստում են անկայունությանն ու ծայրահեղականությանը, խաթարում են միջազգային խաղաղարար ջանքերը և խախտում միջազգային իրավունքով ստանձնած Իսրայելի պարտավորությունները։
Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել «անօրինական և սադրիչ» գործողությունները և կրկին ընդգծել են Ալ-Աքսա մզկիթի տարածքում պատմական և իրավական ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտությունը։
Նախարարները նաև հաստատել են իրենց աջակցությունը պաղեստինցի ժողովրդին և նրա ինքնորոշման իրավունքին՝ ներառյալ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ ու ինքնիշխան պետության ստեղծումը։
Եզրափակելով՝ նրանք աջակցություն են հայտնել իսրայելական օկուպացիայի դադարեցմանն ուղղված ջանքերին և «արդար, կայուն ու համապարփակ» խաղաղության հասնելուն՝ երկու պետությունների սկզբունքի, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Արաբական խաղաղության նախաձեռնության հիման վրա
Source: https://news.am/hy/news/1040393
World
Ութ երկրներ պահանջել են դադարեցնել իսրայելցի վերաբնակների գործողությունները Ալ-Աքսայում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։