«Հիշո՞ւմ եք, որ 2018 թվականին ասում էինք՝ վենդետա չի լինելու։ Ներողություն, մենք սխալվել ենք, վենդետա լինելու է»։ Դրա մասին հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ իշխող «ՔՊ» կուսակցության հանրահավաքի ժամանակ, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Բոլոր գործակալները նստելու են, իսկ նրանց հարազատներն ամբողջ կյանքում այցելելու են նրանց քրեակատարողական հիմնարկներում։ Ընդ որում, նրանք այցելելու են նրանց Երևանի քաղաքապետարանի գնած նոր ավտոբուսներով ու տրոլեյբուսներով»,- նշել է նա։

Ռուբինյանն ընդդիմությանը մեղադրել է ընտրողներին կաշառելու մեջ։

Source: https://news.am/hy/news/1041288