Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։
«Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Թուրքիան, ինչպես և նախկինում, կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում՝ առաջնորդվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Source: https://news.am/hy/news/1042099