ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-ին վստահություն է հայտնել, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներգրավված է Վաշինգտոնի հետ Թեհրանի բանակցային գործընթացում։

«Խամենեին անկասկած մասնակցում է խաղաղության հաստատման բանակցություններին։ Իրանում բոլորը մեծ հարգանքով են վերաբերվում նոր առաջնորդին, ինչը մասամբ կապված է պատերազմի առաջին իսկ օրը իսրայելական հարձակման պատճառով նրա հոր՝ Ալի Խամենեի, և ընտանիքի մյուս անդամների մահվան հետ»,- Թրամփի խոսքերն է մեջբերում New York Post պարբերականը։

Բացի այդ, Թրամփը նշել է, որ կցանկանար ծանոթանալ Իրանի առաջնորդի հետ։ Նրա կարծիքով՝ հակամարտության ավարտից հետո իրենք պետք է անձամբ հանդիպեն։

Source: https://news.am/hy/news/1040572