ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով նախընտրում է Իրանի հետ իրավիճակի դիվանագիտական լուծումը, սակայն ամերիկյան հարվածների վերսկսումը վստահություն կտար, որ հակամարտությունն այլևս երբեք չի վերսկսվի։

«Գիտեք, մարդասիրական տեսանկյունից ես կնախընտրեի դա (հակամարտության ավարտը) խաղաղ ճանապարհով անել»,- հայտարարել է նախագահը Pod Force One փոդքաստին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ուժային գործողության հնարավոր վերսկսումը կարող էր վստահություն բերել, որ հակամարտությունը վերջնականապես կավարտվի։

«Վստահ եմ։ Դրանով ամեն ինչ կավարտվեր։ Այլևս ոչ մի խոսակցություն (Իրանի հետ), ոչ մի հիմարություն չէր լինի։ Բանակցություններում այլևս ոչ մի ձգձգում չէր լինի»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կտար Իրանի դեմ ամերիկյան հարձակումների վերսկսումը։

Source: https://news.am/hy/news/1040602