Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար «անհրաժեշտություն չկա» գործի դնելու իր ցամաքային զորքերը Իրանի ներսում՝ շնորհիվ այդ երկրում ամիսներ տևած ռմբակոծությունների արշավի հաջողության։
«Մեզ հիմա պետք չեն ցամաքային զորքեր առաջնագծում,- ասել է նախագահը New York Post պարբերականի փոդքաստին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր առավոտյան։- Դե, հասկանում եք, մենք դա արդեն արել ենք՝ միայն ռմբակոծություններով ոչնչացրել ենք նրանց ռազմական ենթակառուցվածքների զգալի մասը։ Մենք ոչ մեկին ցամաք չենք ուղարկել։ Եվ դա անելու ցանկություն էլ չկա, եթե հնարավոր է խուսափել»։
Նա հավելել է նաև, որ մոտեցել է այս պատերազմի ավարտի վերաբերյալ երկընտրանքին։ «Կստորագրե՞նք արդյոք համաձայնագիր, թե՞ կգնանք այլ ճանապարհով։ Իսկ մյուս ճանապարհն ամենևին էլ հաճելիներից չէ»,- նշել է նա՝ ընդգծելով, սակայն, որ դա «որոշակիություն» կբերեր: Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ կնախընտրեր ամեն ինչ լուծել «լավ ճանապարհով»։
Source: https://news.am/hy/news/1040620