ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Պուտինի հետ հանդիպելու առաջարկի վերաբերյալ, ասել է, որ ուրախ է լսել, որ նրանք քննարկում են հանդիպումը։
«Նրանք պետք է դա անեն»,- ասել է նա։
Թրամփն ասել է, որ չի բարձրաձայնի, թե ինչ փոխզիջումների է խնդրել գնալ Պուտինին՝ պատերազմը կարգավորելու համար։
«Նրանք երկուսն էլ կգնան փոխզիջումների։ Ես եմ առաջարկել այդ փոխզիջումները»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հրապարակել էր բաց նամակ՝ ուղղված Պուտինին, որում հանդիպման առաջարկ կար։
Source: https://news.am/hy/news/1041033