ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ապասառեցնի իրանական ակտիվները և չի չեղարկի պատժամիջոցները մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը։

Ըստ նրա, սահմանափակումների հնարավոր մեղմացումը կարող է քննարկվել միայն համաձայնության ձեռքբերումից հետո։

«Դա կլինի հետո։ Եթե նրանք իրենց ճիշտ պահեն, եթե լավ գործեն, այդ ժամանակ մենք կսկսենք քննարկել», — ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ չի պահանջում Լիբանանի պարտադիր մասնակցությունը Թեհրանի հետ կարճաժամկետ համաձայնագրին, թեև, իր կարծիքով, նման հեռանկարը կարող է ցանկալի լինել։

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ավելի «թիրախային» հարվածներ տեսնել՝ հավելելով.

«Ես կցանկանայի, որ Լիբանանն ավելի լավ ապրեր։ Ես կցանկանայի տեսնել ավելի ճշգրիտ հարվածներ Հեզբոլլահի դեմ։ Կարծում եմ՝ դրանք պետք է ավելի թիրախային լինեն»։

Source: https://news.am/hy/news/1041780