Թեհրանի իշխանությունները ստորգետնյա ավտոկանգառները վերածում են բնակիչների համար նախատեսված ապաստարանների։ Այս մասին հայտարարել է Իրանի մայրաքաղաքի քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Աբդոլմոթահեր Մոհամմադխանին, որի խոսքերը մեջբերում է իրանական «SNN» լրատվամիջոցը։
«Ներկայումս մի շարք քայլեր են ձեռնարկվում այս հարցում անհրաժեշտ նորմեր սահմանելու համար»,- պատմել է նա։
Հունիսի 8-ի գիշերը իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգի Բենդեր Մահշեհր քաղաքի նավթաքիմիական համալիրի մի քանի թիրախների։ Ի պատասխան դրան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմատիեզերական ուժերը հարվածել են Իսրայելի Հայֆա քաղաքի նավթաքիմիական ձեռնարկություններին։
Source: https://news.am/hy/news/1042024