ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավարին պատկանող ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես՝ Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի բնակարանի և օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի չկրակված փամփուշտներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Source: https://news.am/hy/news/1042082