Ամենավատ սցենարների դեպքում ագրեսորների կողմից Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն կարող է հանգեցնել միջուկային զենքի կիրառման։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ինչ վերաբերում է մեզ, ապա այն հիպոթետիկ ծայրահեղ իրավիճակները, որոնց դեպքում հնարավոր է այս սպառազինության կիրառումը, սպառիչ կերպով նկարագրված են ՌԴ ռազմական դոկտրինում և միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքներում»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը։ «Եթե ձևակերպենք մի փոքր ավելի ուղղակի, ապա այդ փաստաթղթերի հիմնական ուղերձը հանգում է հետևյալին. ագրեսորների՝ այդ թվում նրանց կողմից, ովքեր գուցե և չունեն նման զենք, Ռուսաստանի ու նրա տարածքային ամբողջականության դեմ ուղղված ոտնձգությունները վատթարագույն սցենարների դեպքում կարող են հանգեցնել նրան, որ մենք կպատասխանենք հենց այս միջոցների կիրառմամբ»։

Source: https://news.am/hy/news/1040613