Ռուսաստանը հույս ունի, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համատեքստում Հայաստանը «պատմականորեն ճիշտ ընտրություն» կկատարի՝ հօգուտ Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք ակնկալում ենք, որ կկատարվի պատմականորեն ճիշտ ընտրություն՝ հօգուտ Ռուսաստանի հետ ավանդական, խորը եղբայրական հարաբերությունների ամրապնդման, ինչից, համոզված եմ, հայ ժողովուրդը միշտ միայն կշահի»,- Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում ասել է Ռյաբկովը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ կապված Հայաստանի իրավիճակին։

Source: https://news.am/hy/news/1040605