Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերադարձել են բնականոն հունին, դրանք մեծ հեռանկարներ ունեն, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հաղորդում է РИА Новости-ն։
«Կլոր սեղանը ցույց տվեց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերադարձել են բնականոն, դինամիկ և դրական հունին։ Դրանք շատ լավ հեռանկարներ ունեն շատ ուղղություններով, ըստ էության՝ բոլոր ոլորտներում»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ПМЭФ) շրջանակում՝ «Ռուսաստան-Ադրբեջան» նիստի ավարտին լրագրողներին ասել է նա։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-6-ը։
Source: https://news.am/hy/news/1040934