Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լուսաբացից ի վեր հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և վնասազերծել են Իրանի կողմից արձակված 13 բալիստիկ հրթիռ և 17 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
«Թիրախների որսումն իրականացվել է մի շարք բնակելի թաղամասերի երկնքում, ինչի հետևանքով բեկորներ են ընկել»,- ասված է պաշտպանական գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Նախարարությունը տեղի բնակիչներին հորդորել է խստորեն պահպանել անվտանգության կանոններն ու չմոտենալ բեկորների ընկնելու վայրերին։
Source: https://news.am/hy/news/1040616