Ռուսաստանը համոզված է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ավելի շահավետ է, քան Եվրոպային կողմնորոշվելը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք համոզված ենք, որ եթե եվրոպական կողմնորոշումն ու ԵԱՏՄ-ին կողմնորոշվելը դրվեն նժարներին, ապա Հայաստանի համար ԵԱՏՄ-ն կգերակշռի։ Դա ավելի շահավետ է հայերի համար։ Դա ավելի շահավետ է․ նրանք ԵԱՏՄ-ում ավելի շատ գումար են վաստակում, նրանց ապագան ԵԱՏՄ-ի հետ ավելի լավն է, նրանք ԵԱՏՄ-ի հետ ավելի արագ են զարգանում։ Եվրոպայի հետ այդպես չի լինի», - «Իզվեստիա»-ին հայտնել է Պեսկովը։

Source: https://news.am/hy/news/1041126