Հորմուզի նեղուցից մինչև Բաբ էլ-Մանդեբի նեղուց և Պարսից ծոցից մինչև Կարմիր ծով ընկած ջրատարածությունները այսուհետ ձևավորում են նոր միասնական «դիմադրության անվտանգության գոտի»։ Որոշման մասին սոցիալական ցանցում գրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Իսմայիլ Քաանին։
«Հերոսական եմենցի ժողովրդի ժամանակին և հեղինակավոր գործողությունները Դիմադրության ճակատի իմաստնության և ռազմավարական հասունության վառ վկայությունն են։ Եթե անհրաժեշտություն առաջանա, այդ պայքարին կմիանան նաև այլ ուժեր,- ընդգծել է զորահրամանատարը։- Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների չարամիտ գործողություններն այս տարածաշրջանում անխուսափելիորեն կհանգեցնեն Դիմադրության միասնական ճակատի խիստ պատասխանի։ «Մարտիկներն առանց սահմանների» կառույցն անդադար հետևում են ձեզ։ Եթե դուք շարունակեք ձեր հարձակումները, նրանք կսեղմեն պարանը ձեր կոկորդին»։
Source: https://news.am/hy/news/1042158