Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի նոր ղեկավար Ռոման Հոֆմանը շաբաթ օրը հայտարարել է տնօրենի տեղակալի, որը հայտնի է «Ա․» սկզբնատառով, հեռանալու մասին՝ կազմակերպությունում 22 տարվա ծառայությունից հետո, հայտնել է The Jerusalem Post-ը։

Իսրայելի վարչապետի գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ նշվել է, որ «Մոսադ»-ի ղեկավարությունը Ա.-ին «խորին շնորհակալություն» է հայտնել իր երկարամյա օպերատիվ ծառայության և Իսրայելի պետության անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Ռոման Հոֆմանը երեքշաբթի ստանձնել է «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նշանակմամբ։

Source: https://news.am/hy/news/1041460