Հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյուներին և տապալել դրանք, ինչի հետևանքով էլեկտրասյուները հայտնվել են երթևեկելի հատվածում և ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի երթևեկելի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ Երթևեկությունը վերականգնելու նպատակով պարեկները քաղաքացիների օգնությամբ հեռացրել են հենասյունը երթևեկելի հատվածից, ինչից հետո երթևեկությունը վերականգնվել է։
Source: https://news.am/hy/news/1042727