Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարին Mehr գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ օդի աղտոտվածության հիմնական մասը կապված է եղել Թեհրանում և Քարաջում վառելիքի պահեստների պայթյունների հետ։

Ըստ նրա, հիմնական աղտոտող նյութը եղել է ծծմբի երկօքսիդը։

«Բացառությամբ առաջին մի քանի օրերի, երբ եղանակային պայմանների և տեղումների պատճառով աղտոտվածության մակարդակը նվազել էր, Թեհրանում օդի որակը մնացել է ընդունելի», — նշել է Անսարին։

Նա նաև հայտնել է, որ մասնագետները նմուշառում են իրականացրել ցնդող քիմիական միացությունների, ինչպես նաև ջրի և հողի՝ այն տարածքներում, որոնք հարակից են այն օբյեկտներին, որտեղ տեղի են ունեցել միջադեպերը։

Source: https://news.am/hy/news/1041610