Իրանը դադարեցնում է Իսրայելի տարածքին հասցված հարվածները, սակայն զգուշացնում է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի դեպքում ավելի կործանարար հարձակումներ կլինեն։ Այս մասին նշված է Իրանի զինված ուժերի «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական հրամանատարական շտաբի հայտարարության մեջ։
«Հայտարարվում է (Իրանի) զինված ուժերի գործողության դադարեցման մասին, սակայն ընդգծվում է, որ ագրեսիայի շարունակման, այդ թվում՝ Լիբանանի հարավում գործողությունների դեպքում կձեռնարկվեն ավելի կործանարար ու հզոր քայլեր»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է իրանական «Fars» գործակալությունը։
Իրանի ռազմական հրամանատարության շտաբը «խրատական դաս» է անվանել Իսրայելին հասցված հարվածները։
Source: https://news.am/hy/news/1042031